Results

Ministry of Finance of the Republic of Armenia

10/04/2024 | Press release | Distributed by Public on 10/04/2024 04:45

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին

Հոկտեմբերի 2-ին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:

Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանն անդրադարձել է երկրի ֆինանսական ոլորտի ընթացիկ փոփոխություններին, ինչպես նաև 2025 թվականի պետական բյուջեի մշակման հիմնական մոտեցումներին:

Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ գալիք տարվա պետական բյուջեն, լիովին համահունչ լինելով կառավարության գործունեության առաջնահերթություններին, կենտրոնանալու է պաշտպանական և անվտանգային համակարգերի ամրապնդման շուրջ: