Results

Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/11/2024 | Press release | Distributed by Public on 09/12/2024 06:43

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման

11 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Multilateralism of Democracies: How Small and Medium Democracies can Strengthen Each Other`s Resilience» պանելային քննարկմանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, անդրադառնալով ժողովրդավարության համար շարունակական պայքարին, նշել է, որ այն պահանջում է ոչ միայն քաղաքական առաջնորդների ամուր հանձնառություն և քաղաքացիների ակտիվ մասնակցություն, այլև մարտահրավերներին դիմակայելու աներկբա տոկունություն:

Այս համատեքստում Վահան Կոստանյանն ընդգծել է օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև կայուն զարգացման խթանման կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը, միջազգային գործընկերների աջակցությամբ, շարունակելու է հանձնառու լինել դրանց ամրապնդմանը: