Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

07/30/2024 | Press release | Distributed by Public on 07/30/2024 08:12

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ֆրանսիական «SPFA» հումանիտար կազմակերպության նախագահին

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ֆրանսիական «SPFA» հումանիտար կազմակերպության նախագահին

30 հուլիսի, 2024

Հուլիսի 30-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» (SPFA) հումանիտար կազմակերպության նախագահ Պիեռ Ջանիկ Մանիսյանին և «SPFA»-ի երևանյան մասնաճյուղի անձնակազմին:

Հանդիպման շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Պիեռ Ջանիկ Մանիսյանին հանձնել է արտաքին գործերի նախարարության երկրորդ աստիճանի պատվո մեդալ, որը վերջինիս շնորհվել է ՀՀ ԱԳ նախարարի հրամանով՝ Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման գործում մեծ ավանդ ունենալու համար:

ԱԳՆ գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ջանիկ Մանիսյանին` ՀՀ անկախությունից ի վեր Հայաստանում ծավալած հումանիտար գործունեության, ինչպես նաև ֆրանսերեն լեզվի տարածման ու ամրապնդման հարցում գործադրած ջանքերի համար: