Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

08/24/2024 | Press release | Distributed by Public on 08/24/2024 02:55

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

24 օգոստոսի, 2024

Օգոստոսի 24-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։

Քննարկվել է Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, այդ թվում՝ գործընկերության ընդլայնմանը միտված ընթացիկ աշխատանքները։

ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարների շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի հրատապ հարցերի։