Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/10/2024 | Press release | Distributed by Public on 09/10/2024 13:16

ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդականի հետ

ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդականի հետ

10 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Հարրի Քամյանի հետ:

Ի շարունակություն ս.թ. ապրիլին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպմանը՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը միտված համագործակցությունը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսին է էներգետիկ ոլորտը: