Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/24/2024 | Press release | Distributed by Public on 09/25/2024 04:49

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

24 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև շարունակական փոխգործակցության հարցեր։

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ճանապարհին մարդու իրավունքների պաշտպանության հարցերում Գրասենյակի ներգրավվածության կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերին, այդ նպատակով միջազգային գործընկերների հետ ձևավորված համագործակցությանը։

Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ՝ տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսլականը, այդ թվում նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները: