Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/09/2024 | Press release | Distributed by Public on 09/09/2024 13:07

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հանդիպումը

09 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։

Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։

Քսավյե Բետելը ծաղկեպսակ է տեղադրել հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նաև ծառ է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծառուղում: