Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/25/2024 | Press release | Distributed by Public on 09/26/2024 11:00

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը ՄԱԿ ԳՔ տեղակալ, Միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի նախագահի հետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը ՄԱԿ ԳՔ տեղակալ, Միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի նախագահի հետ

25 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի նախագահի հետ Լարբի Ջակտայի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների, ընդհանուր քաղաքականության և աշխատակարգի բարեփոխումների կարևորությունը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է գլոբալ համագործակցության կարևորությունը՝ ապահովելու ընդհանուր մոտեցումներ և միասնական համակարգի ներդրում։