Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

16/08/2024 | Press release | Distributed by Public on 16/08/2024 11:54

Գերմանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Գերմանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

16 օգոստոսի, 2024

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետությաննորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Շնորհավորելով Կլաուդիա Բուշին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Գերմանիայի միջև շփումների ինտենսիվությանը՝ արձանագրելով, որ երկկողմ բարձրաստիճան այցերի հաճախակիությունը վկայում է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու և առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։ Կարևորվել է խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև բարեկամական խմբերի միջև ակտիվ երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հաստատմանն առնչվող հարցերին: