Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

10/01/2024 | Press release | Archived content

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակությանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակությանը

01 հոկտեմբերի, 2024

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի - Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգայի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք, այդ թվում՝ քաղաքական երկխոսության դրական դինամիկային, ՀՀ-ԵՄ Գործընկերության օրակարգի նախագծին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը, ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրմանը, Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությանը, անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնմանը և համանման հարցերի։

Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում վերջին զարգացումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: