Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

02/09/2024 | Press release | Distributed by Public on 02/09/2024 13:57

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հետ

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարի հետ

02 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 2-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Ստեֆեն Դոութիի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Միացյալ Թագավորությանմիջև երկկողմ հարաբերությունների օրակարգին, դրա զարգացմանն ուղղված համատեղ քայլերին:

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև հաստատված ռազմավարական երկխոսությանը և դրա բովանդակային հարստացմանը:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում կայունության և խաղաղությանն ուղղված ջանքերի վերաբերյալ: Այս համատեքստում Վահան Կոստանյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը կարճ ժամկետում ստորագրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը: