Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

10/11/2024 | Press release | Distributed by Public on 10/11/2024 12:52

ՀՀ ԱԳ նախարարի և ՄԹ պետնախարարի հեռախոսազրույցը

ՀՀ ԱԳ նախարարի և ՄԹ պետնախարարի հեռախոսազրույցը

11 հոկտեմբերի, 2024

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ ԹագավորությանԵվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր՝ միտված ՀՀ և ՄԹ միջև հաստատված ռազմավարական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության հետագա խորացմանը:

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ՀՀ ջանքերը և միջազգային գործընկերների հստակ դիրքորոշման ու աջակցության կարևորությունը: