Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/24/2024 | Press release | Distributed by Public on 09/25/2024 04:49

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպումը

24 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 24-ին Նյու-Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել օրակարգային բոլոր հիմնական հարցերի շուրջ:

Նախարար Միրզոյանը նշել է.«Մենք բարձր ենք գնահատում Նիդերլանդների կողմից Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, ԵՄ հետ համագործակցության խորացմանը ցուցաբերվող աջակցությունը, ինչն իր արտացոլումը գտավ նաև ձեր կառավարության ծրագրում։ Մեր համագործակցության խորացումը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և մենք շարունակում ենք աշխատանքները կոնկրետ մեխանիզմների կիրառման միջոցով այն խորացնելու ուղղությամբ»։

Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը քննարկել են նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին առնչվող վերջին զարգացումները։