The President of the Republic of Armenia

09/09/2024 | Press release | Distributed by Public on 09/09/2024 08:48

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստանի բարեկամներ» խմբի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի գլխավորած «Հայաստանի բարեկամներ» խմբի պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք Ձեր խմբի գործունեությունը, և նաև գնահատում ենք այն աջակցությունը, որ ցուցաբերում եք մեզ: Ըստ էության, արդեն այս տարի մենք կարող ենք արձանագրել որոշակի հաջողություններ Եվրոպական միության հետ հարաբերություններում, որոնց շարքում կարող ենք նշել ապրիլի 5-ի հանդիպումները Բրյուսելում՝ ԵՄ, ԱՄՆ և Հայաստան ձևաչափով, որը նախադեպը չի ունեցել, և, իհարկե, կարևոր են ներկայումս էլ ընթացքող բովանդակային քննարկումները: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Հայաստան այցելելու, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցելու համար»:

Դալիա Գրիբաուսկայտեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ «Հայաստանի բարեկամներ» խումբը հնարավորության սահմաններում իր աջակցություննը կշարունակի ցուցաբերել Հայաստանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մուտքի արտոնագրերի ազատականացման նպատակով Եվրամիություն-Հայաստան երկխոսության մեկնարկի կարևորության վերաբերյալ հարցեր: Մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում ԵՄ-Հայաստան սերտ համագործակցության հետագա ընդլյանման հնարավորությունների շուրջ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի հաստատուն դիրքորոշումը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասելն է:

← Վերադառնալ