Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/02/2024 | Press release | Distributed by Public on 09/02/2024 06:26

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ

02 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 1-ին Պրահայում ընթացող «GLOBSEC» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ:

Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի Դոհա կատարած այցի՝զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների խորացման, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումների խրախուսման հնարավորություններին։

Վահան Կոստանյանը և Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆին մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության վերաբերյալ:

Կողմերը նաև տեղեկատվություն են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումների վերաբերյալ: