Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/25/2024 | Press release | Distributed by Public on 09/25/2024 12:49

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Եվրոպայում Ամերիկայի հրեական կոմիտեի գործադիր տնօրենի հետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Եվրոպայում Ամերիկայի հրեական կոմիտեի գործադիր տնօրենի հետ

25 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Եվրոպայում Ամերիկայի հրեական կոմիտեի գործադիր տնօրեն Սիմոնե Ռոդան-Բենզակենի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-հրեական հարաբերությունների շուրջ և անդրադարձել միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Դավիթ Կարապետյանը կարևորել է կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։