Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/02/2024 | Press release | Distributed by Public on 09/02/2024 05:25

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների ողջույնի միջոցառմանը

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը մասնակցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների ողջույնի միջոցառմանը

02 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների ողջույնի միջոցառմանը:

Շնորհավորելով համալսարանականներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հակիրճ ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և դիվանագիտությանն առնչվող հարցերը:

Դավիթ Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, որ ապագա միջազգայնագետի մասնագիտական հաջողության հիմնաքարը որակյալ կրթությունն է:

Եզրափակելով ելույթը՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը բարի երթ է մաղթել ուսանողներին: