10/31/2024 | Press release | Distributed by Public on 10/31/2024 06:31
Հոկտեմբերի 30-ին տեղի են ունեցել ՀՀ ֆինանսների նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կողմից կազմակերպված մրցույթի ամփոփումը և մասնակիցներին հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը:
Մրցույթի շրջանակներում Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ երկու ամիս շարունակ մասնակցել են նախարարության համապատասխան մասնագետների կողմից կազմակերպված դասընթացներին և ներգրավվել թիմային աշխատանքներում: Մրցույթը հնարավորություն է ընձեռել ուսանողներին ցուցադրելու իրենց ստեղծագործական կարողությունները և առաջարկելու յուրահատուկ լուծումներ նախապես առաջադրված խնդիրների և մարտահրավերների համար: