Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/15/2024 | Press release | Distributed by Public on 09/16/2024 04:56

Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան երկօրյա այցի մեկնարկը

Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Հայաստան երկօրյա այցի մեկնարկը

15 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 15-ինմեկնարկեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։

Ստեֆան Սեժուրնեն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել են Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Նախարարները ծանոթացել են ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին։ Ընդգծվել է ՀՀ դիմակայունության ամրապնդման համատեքստում ծրագրի ռազմավարական նշանակությունը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությունն ակտիվորեն զարգանում է բոլոր ուղղություններով, այստեղ մենք ականատեսն ենք դրա մեկ՝ շատ կոնկրետ, շոշափելի արդյունքի։»

Շրջայցի ժամանակ անդրադարձ է կատարվել ծրագրի՝ համայնքում տնտեսական զարգացման, լրացուցիչ ջրային ռեսուրսների ներգրավման ու ջրի կառավարման արդյունավետության բարձրացման, ոռոգելի հողատարածքների ջրամատակարարման բարելավման, ինչպես նաև շրջակա միջավայրի, զբոսաշրջության վրա զգալի դրական ազդեցությանը։

Նույն օրըՖրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նախարար Սեժուրնեն ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ, շրջայց կատարել հուշահամալիրի թանգարանումև հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: