10/31/2024 | Press release | Distributed by Public on 11/01/2024 04:14
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՄԹ Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով Հայաստան է ժամանել Երևան տեղափոխված «Լեյդի Քոքս վերականգնողական կենտրոնի» վերաբացման արարողությանը մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին՝ Պարույր Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել բարոնուհուն Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած բազմամյա բարեկամության և աջակցության համար: Իր հերթին, բարոնուհին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվող համապարփակ քայլերը՝ միտված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության կարիքները հասցեագրելուն:
Կողմերը հանգամանորեն քննարկել են հումանիտար բնագավառում համատեղ ջանքերի հնարավորությունները և անդրադարձ կատարել հայ-բրիտանական օրակարգային հարցերին:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է տարածաշրջանային, Հայաստան-ԵՄ գործընկերության օրակագի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: