Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

02/09/2024 | Press release | Distributed by Public on 02/09/2024 20:23

Հանդիպում ՀՀ ԱԳՆ ում Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության ու համագործակցության մասին պայմանագրի 25 ամյակի կապակցությամբ

Հանդիպում ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության ու համագործակցության մասին պայմանագրի 25-ամյակի կապակցությամբ

02 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը կայացել է Հայաստանի և Ղազախստանի ղեկավարների և երկու երկրների ԱԳ նախարարների կողմից «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության ու համագործակցության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ հղած ուղերձների փոխանակում։

Ընդգծվել է, որ վերջին շրջանում Հայաստանի և Ղազախստանի միջև բոլոր մակարդակներում ծավալվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորացել է առևտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը մշակութային և հումանիտար ոլորտներում:

Հանդիպմանը հաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու` ուղղված կառուցողական երկխոսության և փոխըմբռնման հիման վրա հայ-ղազախական փոխգործակցության հետագա ամրապնդմանը: