The President of the Republic of Armenia

09/10/2024 | Press release | Distributed by Public on 09/10/2024 03:55

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը:

Համաժողովի մեկնարկին ելութներով են հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, քաղաքական այլ գործիչներ և փորձագետներ:

Համաժողովը նպատակ է հետապնդում միավորել քաղաքական գործիչներին, գիտնականներին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը՝ քննարկելու հարցեր կապված հակամարտություններից մինչև տեխնոլոգիա, կլիմայի փոփոխություն և առողջապահություն:

Համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ և այլ հյուրեր:

← Վերադառնալ