Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/26/2024 | Press release | Distributed by Public on 09/26/2024 10:53

Մամուլի հաղորդագրություն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ՝ կազմակերպված ԱՄՆ պետքարտուղարի կողմից

Մամուլի հաղորդագրություն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ՝ կազմակերպված ԱՄՆ պետքարտուղարի կողմից

26 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամկետում կնքման ուղղությամբ։

Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար։