Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/03/2024 | Press release | Distributed by Public on 09/03/2024 05:39

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարության պետքարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարության պետքարտուղարի հետ

03 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 3-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի արտաքինու եվրոպականհարցերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինի հետ։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Սլովենիա հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ։ Կարևորվել է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության շրջանակներում համագործակցության ամրապնդումը և հետագա խորացումը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։

Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար ոլորտում համագործակցությանը։