Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

09/30/2024 | Press release | Distributed by Public on 10/01/2024 10:45

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի բացման արարողությանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի բացման արարողությանը

30 սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆրանսիսկո Մորան, ինչպես նաև ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Մեքսիկայից, Էկվադորից, Ջամայկայից և Բահամյան կղզիներից Հայաստան ժամանած պաշտոնատար անձինք և գործարարներ:

Վերոնշյալ Ծրագիրը, որը շարունակվելու է մինչ ս.թ. հոկտեմբերի 4-ը, իրականացվում է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների աջակցությամբ և Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո: Այն նպատակ ունի խթանել երկխոսությունը և համագործակցությունը մասնակից երկրների ու Հայաստանի միջև՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, կայուն գյուղատնտեսությունը, ՍԹԵՄ կրթությունը և գինեգործությունը:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը միջոցառման մեկնարկի իր ելույթում կարևորել է նման միջոցառման անցկացումը Հայաստանում, ինչը լավ հարթակ է հանդիսանում մտքերի և փորձի փոխանակման համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռում զարգացնել համագործակցությունը ծրագրի մասնակից երկրների և Հայաստանի գործարար շրջանակների և տնտեսության տարբեր բնագավառների ներկայացուցիչների և մասնագետների միջև: