11/11/2024 | Press release | Distributed by Public on 11/11/2024 08:34
Նոյեմբերի 11-ին Շվեդիայում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի գլխավոր տնօրենի Փեր Օլսոն Ֆրիդի հետ:
Դավիթ Կարապետյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և Հայաստանի դիմակայունության բարձրացմանը:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը՝ ընդգծելով դրա շարունակականության ապահովման կարևորությունը միջազգային մարտահրավերների բարձրաձայնման և դրանց հասցեագրման հարցում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի հետ համագործակցության ընդլայնման հնարավոր հեռանկարներին:
Այս համատեքստում Դավիթ Կարապետյանը բարձր է գնահատել Ակադեմիայի դերը հակամարտությունների կանխարգելման, խաղաղության հաստատման և կարողությունների զարգացման հարցում՝ ընդգծելով դրա ներգրավվածության կարևորությունը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներում: